Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Սվիդլերն է

23:43, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Գրան Պրիի հերթական տուրում կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  իսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան Պրին: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի ռուս Պյոտոր Սվիդլերը:

Մյուս զույգերը կկազմեն՝  Հարիկրիշնա-Վաշիե-Լագրավ, Նակամուրա-Լիժեն, Գիրի-Յակովենկո, Տոմաշևսկի-Ռաջաբով, Ռիզանցև-Ռապորտ, Չաո-Էլյանով, Համեր-Պոնս, Գելֆանդ-Ինարկիև:

5 տուրերից հետո առաջատարը Լևոն Արոնյանն է, ով ունի 3,5 միավոր:

 

 


© 2009 ARMENPRESS.am