Ոստիկանները բերման են ենթարկել բռնաբարության համար հետախուզվող անձին

21:45, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 20-ին, ժամը 11.10-ին, Այնթապ գյուղից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարդան Վ.-ին, որը հոկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի (բռնաբարությունը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։


© 2009 ARMENPRESS.am