ՀՀ ՄԻՊ-ը և ԱՄՆ դեսպանը համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել

20:07, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ Կայուն զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, համագործակցության մեխանիզմները քաղաքացիական հասարակության հետ:

«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանցքային դեր ունի մարդու իրավունքների ամրապնդման հարցում, և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստակամ է սերտ համագործակցել Օմբուդսմանին աջակցելու աշխատանքներին»,- ասել է Ռիչարդ Միլսը։

Արման Թաթոյանը, արժեւորելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման կարևորությունը, հաստատել է ԱՄՆ դեսպանության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցելու և ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:


© 2009 ARMENPRESS.am