Իրաքի տարածքը մաքրվել է ԻՊ-ի զինված խմբավորումներից. Իրաքի վարչապետ

19:54, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի տարածքն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված խմբավորումներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին:

«Մեր երկրի տարածքը մաքրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված խմբավորումներից»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ալ-Աբադին:

Միաժամանակ Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հնարավոր է խմբավորումը շարունակի ահաբեկչություններ իրականացնել՝ օգտվելով Իրաքում առկա քաղաքական տարաձայնություններից:


© 2009 ARMENPRESS.am