Շուրջ 50 մարդ Է զոհվել Նիգերիայի Մուբի քաղաքում մահապարտի գրոհի հետեւանքով

15:18, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 50 մարդ Է զոհվել այն պայթյունից, որը նոյեմբերի 21-ին տեղի Է ունեցել Նիգերիայի Մուբի քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN ամերիկյան հեռուստաալիքը: Պայթուցիկ սարքը գործի Է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից, որն իրեն պայթեցրել Է մզկիթում: Տեղական ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչն անչափահաս Էր:

Նոյեմբերի 25-ին ավելի վաղ երկու պայթյուն Է որոտացել Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի (գտնվում Է Մուբիից հյուսիս ընկած շրջանում) մարդաշատ շուկայում: Ավտոմեքենաներում տեղադրված երկու ռումբերի պայթելու հետեւանքով զոհվել Է առնվազն 50 մարդ: Նիգերիայի հյուսիս-արեւելքի Մայդուգուրիում Է գտնվում այն զինուժերի կենտրոնակայանը, որոնք կռվում են «Բոկո հարամ»-ի ահաբեկիչների դեմ, որոնք պարբերաբար հաարձակումներ են կատարում այս տարածաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am