Պուտինը Սոչիում հանդիպում Է անցկացրել Ասադի հետ

09:53, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բաշար Ասադը նոյեմբերի 20-ի երեկոյան Սոչիում կայացած հանդիպմանը համաձայնել են, որ Սիրիայում ռազմական գործողությունը մոտենում Է ավարտին եւ այժմ հարկավոր Է անցնել քաղաքական գործընթացներին:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման սղագրությունը հրապարակված Է Կրեմլի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կարծում եմ՝ այժմ ամենագլխավորն, իհարկե, քաղաքական գործընթացներին անցնելն Է, եւ ես գոհունակությամբ եմ նշում Ձեր պատրաստակամությունն աշխատելու բոլոր նրանց հետ, ովքեր խաղաղություն ու կարգավորում են ցանկանում»,- ասել Է ՌԴ նախագահը:

«Այս ժամանակաշրջանում մեծ հաջողություններ են ձեռք բերվել ինչպես անմիջականորեն մարտի դաշտում, այնպես Էլ քաղաքական առումով: Սիրիայի բազմաթիվ շրջաններ ազտագրված են ահաբեկիչներից, եւ այդ շրջաններ կարողացել են վերադառնալ այն սիրիացիները, որոնք ավելի վաղ հարկադրված Էին լքել դրանք»,- նշել Է Ասադը: «Պետք Է ընդունել, որ այդ գործողությունը թույլ տվեց առաջ մղել քաղաքական կարգավորումը Սիրիայում»,- հավելել Է նա: Ասադը հայտարարել Է, որ ակնկալում Է Ռոմւսաստանի աջակցությունը Սիրիայի քաղաքական կարգավորման հարցում: «Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր իրոք շահագրգռված են քաղաքական կարգավորմամբ, մենք պատրաստ ենք նրանց հետ երկխոսություն վարել»,- ասել Է Ասադը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 20-ին Սոչիում բանակցություններ Է վարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որը Ռուսաստան Է ժամանել աշխատանքային այցով: Ռուսաստանի ղեկավարը նաեւ Ասադին ներկայացրել Է ՌԴ պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությանը:


© 2009 ARMENPRESS.am