Չեմպիոնների լիգայում կկայանան 5-րդ տուրի հանդիպումները

07:48, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանա 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ E խմբում Մոսկվայի «Սպարտակ»-ը կընդունի «Մարիբոր»-ին, իսկ «Սևիլիա»-ն կխաղա «Լիվերպուլ»-ի հետ:

F խմբում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի մրցակիցը կլինի «Ֆեյոնորդ»-ն, «Նապոլի»-ին կխաղա Դոնեցկի «Շախտյոր»-ի դեմ:

G խմբում միմյանց դեմ կմրցեն դեմ կմրցեն «Բեշիկթաշ»-«Պորտու», «Մոնակո»-«Լայպցիգ» զույգերը:

Եվ վերջին՝ H խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն կընդունի «Տոտենհեմ»-ին, իսկ ԱՊՕԷԼ-ը տանը կխաղա Մադրիդի «Ռեալ»-ի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am