Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Գրան Պրիի մրցաշարային աղյուսակը

07:32, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» մրցաշարաին աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 5 տուրից հետո Արոնյանն ունի 3,5 միավոր և միանձնյա առաջատար է: 6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Պլոտր Սվիդլերը:

Ընդհանուր հաշվարկով «Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: 3 փուլից հետո ընդհանուր հաշվարկը գլխավորում է 340 միավոր վաստակած Շահրիյար Մամեդյարովը, 336,4 միավորով երկրորդ հորիզոնականում է Ալեքսանդր Գրիշչուկը: Այս շախմատիստներն արդեն ավարտել են իրենց ելույթները «Գրան պրիի» խաղարկությունում: Թեյմուրազ Ռաջաբովը (241,4) 3-րդ տեղում է, Դին Լիժենը (240)՝ 4-րդ, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (211.4) եզրափակում է լավագույն հնգյակը: Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ:


© 2009 ARMENPRESS.am