Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեան ահաբեկչությանն աջակցող երկրների ցանկում ներառելու մասին

21:58, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հյուսիսային Կորեան ահաբեկչությանը սատարող պետությունների ցուցակ վերադարձնելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը:

ԱՄՆ նախագահն այս մասին հայտարարել է կառավարության անդամների հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը՝ նշելով, որ ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 21-ին կհայտարարի Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: «Սա պետք է վաղուց տեղի ունեցած լիներ»,- ասել է Թրամփը:

Հյուսիսային Կորեան ահաբեկչությանը սատարող երկրների ցանկից հանվել էր 2008թ. նախագահ Ջորջ Բուշի կողմից:


© 2009 ARMENPRESS.am