Ուկրաինան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին Վլադիմիր Պուտինի Ղրիմ այցի կապակցությամբ

20:15, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմ այցելության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմ է այցելել նոյեմբերի 18-ին՝ մասնակցելու Յալթայում Ալեքսանդր 3-րդ ցարի արձանի բացմանը:

Ուկրաինայի ԱԳՆ-ն հերթական անգամ շեշտել է, որ Կիևը Ղրիմը համարում է Ուկրաինայի անբաժան մասը:

Ղրիմը 2014թ. կայացած հանրաքվեից հետո դարձել է Ռուսաստանի մաս: Հանրաքվեի ընթացքում բնակիչների 95 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ կազմ մտնելուն:


© 2009 ARMENPRESS.am