Երևան-Իջևան ճանապարհին մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել

19:52, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Իջևան ճանապարհի 90-րդ կմ-ին նոյեմբերի 20-ին՝ ժամը 1.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Օպել Աստրա»-ի ուղևորը՝ 1989 թ. ծնված Գագիկ Սարգսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները, «Օպել Աստրա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:


© 2009 ARMENPRESS.am