Հայաստանում այս տարվա 10 ամիսներին ավտովթարներից զոհվել է 228 մարդ

18:17, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում 2940 ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 228 մարդ,  տարբեր աստիճանի մարմնական վնասվածք ստացել 4352 մարդ:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից,  ճանապարհային ոստիկանությունը հունվարից հոկտեմբեր արձանագրել է վարորդների կողմից վազանցի կանոնների խախտման 6049 դեպք:

Ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչ Խաչատուր Սամվելյանի խոսքով` ՃՈ-ի կողմից ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհներին տեղի ունեցող վթարների գերակշիռ մասը վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելու հետևանքով են:

«Հաճախ վերելքի վերջում շրջադարձ կատարելիս, երբ տեսադաշտը սահմանափակ է, վարորդները կատարում են վազանց, ինչի հետևանքով բախվում են հանդիպակաց երթևեկող տրասնպորտային միջոցի հետ»,- ասել է Սամվելյանը:


© 2009 ARMENPRESS.am