Տաջիկներին կպարտավորեցնեն ունկնդրել Ռահմոնի գրքերը

18:06, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի իշխանությունները պետական եւ մասնավոր բոլոր ռադիոընկերություններին պարտավորեցրել են անցկացնել երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի ստեղծագործությունների գրական ընթերցումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Օզոդի ռադիո»-ն՝ «Ազատություն ռադիոյի» տաջիկական խմբագրությունը:

Ինչպես կարծում են Տաջիկստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների կոմիտեում, դա «կխթանի յուրաքանչյուր քաղաքացու ինքնագիտակցության եւ հայրենասիրության զգացումը»:

«Տոչիկիստոն» պետական ռադիոյի տնօրեն Ֆարուխ Զիեեւի խոսքով՝ իրենք արդեն ձայնագրել են երկու գիրք՝ «Տաջիկները պատմության հայելում» եւ «Ազգի լեզուն ազգի լինելությունն Է»: Ինչպես ասել Է «Օզոդիի» աղբյուրը մասնավոր ռադիոկայաններից մեկում, եթե հեռարձակողը հրաժարվի ներկայացնել պետության ղեկավարի ստեղծագործությունները, նրան կզրկեն թույլատրագրից:

«Օզոդի ռադիոն» նշում Է, որ Էմոմալի Ռահմոնը քսանից ավելի գիրք Է գրել:


© 2009 ARMENPRESS.am