Առնետը խառնաշփոթ եւ խուճապ Է առաջացրել Նյու Յորքի մետրոյի վագոնում

16:22, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնետին, որը խուճապ Է առաջացրել Նյու Յորքի մետրոյի վագոնում, նկարահանել են և տարածել համացանցում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն:

Ուղեւորները ճիչերով բարձրացնում Էին ոտքերը եւ թռչում նստոցների վրա, որպեսի ճանապարհ տան կրծողին, որը վագոնի մի ծայրից վազում Էր մյուսը: Երբ գնացքը կայարանում կանգ առավ, կենդանին դուրս վազեց կառամատույց: «Մենք տեսանք մարդկանց, ովքեր թռչում Էին եւ բարձրանում նստարանների վրա,- պատմել Է YouTube-ում հրապարակված տեսագրության հեղինակը:- Դա զվարճալի ուղեւորություն Էր: Առնետին սարսափելի վախեցրին բոլոր այդ ճչացող խենթերը»:


© 2009 ARMENPRESS.am