Հունահռոմեական ոճի մինչև 23 տարեկանների թիմը մեկնել է աշխարհի առաջնության  

10:15, 20 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմը մեկնել է Լեհաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կկայանա Մ 23 տարեկանների Աշխարհի առաջնությունը: Նոյեմբերի 19-ին մրցավայր են մեկնել հունահռոմեական ոճի ըմբիշները՝ ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ։ Լեհաստանում Հայաստանը կներկայացնեն Տարոն Դումոյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) և Գեղամ Թորգոմյանը (85 կգ):

Ինչպես նաև ազատ ոճային ըմբիշներ Գևորգ Թադևոսյանը (57 կգ), Ղազար Համբարձումյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը (74 կգ):Այս թիմը կղեկավարի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը։


© 2009 ARMENPRESS.am