«Շիրակ»-ին հաջողվեց խուսափել պարտությունից «Գանձասար-Կապան»-ի դեմ խաղում

19:35, 18 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Գանձասար-Կապան»-ը սեփական հարկի տակ մրցեց «Շիրակ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հերթական տուրի երկրորդ խաղը նույնպես ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: «Գանձասար-Կապան»-ի կազմում աչքի ընկան Դմիտրի Յաշինը և Լուբամբո Մուսոնդան: «Շիրակ»-ին պարտությունից խուսափել օգնեցին Արամ Մուրադյանը և Մոհամեդ Կաբան:

Տուրի առաջին խաղում «Բանանց»-«Ալաշկերտ» խաղում գրանցվել էր ոչ-ոքի՝ 2:2: Եվ մեկ հանդիպում կկայանա նոյեմբերի 19-ին, որտեղ «Արարատ»-ը կմրցի «Փյունիկ»-ի հետ:

 

Լուսանկարը՝ «Ֆուտբոլ+»-ի


© 2009 ARMENPRESS.am