Դպրոցական տղան բարեգործական մրցաշար է կազմակերպել Grenfell Tower աշտարակի աղետից տուժածների համար

18:01, 18 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցական տղան կազմակերպել է բարեգործական ֆուտբոլի և նետբոլի մրցաշար՝ գումար հավաքելու Grenfell Tower բնակելի աշտարակի աղետից տուժածների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

10 տարեկան տղան ոգեշնչվել է՝ դիտելով «Game 4 Grenfell» բարեգործական մրցաշարը: 
Նրա հայրը՝ լրագրող Տոբի Յանգը, ասել է, որ Ֆրենդը շատ էր ուզում ինչ-որ բան անել Գրենֆելի հրդեհից տուժածների համար, մասնավորապես, որ նրանցից շատերը երեխաներ են եղել: 

Ընդհանուր առմամբ, տարբեր դպրոցներից 34 սպորտային թիմեր գրանցվել են՝ մրցաշարին մասնակցելու համար, որն օգնել է կազմակերպել Ֆրեդի մայրը:

Գրենֆել բնակելի 27 հարկանի աշտարակում խոշոր հրդեհ էր բռնկվել 2017-ի հունիսի 14-ին:

 

 


© 2009 ARMENPRESS.am