Հունաստանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի

17:45, 18 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի կենտրոնական Ատտիկե շրջանում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 19-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի մասին:

Հունաստանում տեղատարափ անձրևները չեն դադարում շաբաթվա սկզբից: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղումները չեն դադարի մինչև կիրակի: Մի շարք քաղաքներում հեղեղումներ են: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նոյեմբերի 15-ին երկրում ազգային սուգ է հայտարարել:


© 2009 ARMENPRESS.am