Հունաստանում Թուրքիայի հյուպատոսի օգնականն անհետացել է

17:24, 18 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Կոմոտինի քաղաքում Թուրքիայի հյուպատոսի օգնականը կնոջ՝ Դերյայի հետ արդեն երեք օր է՝ անհայտ կորած է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ըստ չհաստատված տեղեկությունների՝ Դավութ Օջաքը նոյեմբերի 14-ին նավով մեկնել է Իտալիա, սակայն հաջորդ օրերին նրանց հետ կապվել չի ստացվել:

Հայտնի չէ նաև, թե արդյոք զույգն իր հետ է տարել երկու երեխաներին:


© 2009 ARMENPRESS.am