ԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա

15:09, 17 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում եւ վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին նման հայտարարություն արեց Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան: Նա նշեց, որ ԼՂ հարցում Բրազիլիայի դիրքորոշումը հստակ է: «Բրազիլիան խաղաղասեր երկիր է, որը քարոզում է խնդիրների խաղաղ կարգավորում, միջազգային իրավունքի շրջանակներում հարցերի լուծում»,-ասաց նա:

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարի այս այցելությունը տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանական տարում: Նախատեսված է Նունյեսի հանդիպումը ՀՀ Նախագահի հետ:


© 2009 ARMENPRESS.am