Փարիզում հոսպիտալացվել Է երգիչ Ջոնի Հոլիդեյը. Europa1

13:53, 17 Նոյեմբեր, 2017
 ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական ռոք-երաժշտության աստղ Ջոնի Հոլիդեյը նոյեմբերի լույս 13-ի գիշերը շնչառական անբավարարության պատճառով շտապ կարգով տեղափոխվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտնել Է Europa1 ռադիոկայանը: 2017 թվականի մարտին 74-ամյա երգիչը հայտնել Էր, որ բուժվում Է ուռուցքային հիվանդությունից:

Ըստ ռադիոկայանի տեղեկությունների, սպասվում Է, որ բժիշկները կկարողանան նրան դուրս գրել նոյեմբերի 22-ի ցերեկը:

Ջոնի Հոլիդեյն իր կարիերայի ընթացքում ձայնագրել Է ավելի քան 100 ձայնասկավառակ, որոնցից գրեթե 70-ն ստացել են ոսկե կամ պլատինե կարգավիճակ: Հոլիդեյն ավելի քան 2 հազար անգամ հայտնվել Է հանդեսների շապիկների վրա. Ֆրանսիայում այդ ռեկորդը նա կիսում Է միայն Շառլ դե Գոլի եւ Բրիժիտ Բարդոյի հետ: Արտիստի համերգները մշտապես անցնում են անշլագով, նրա սկավառակներն ամբողջ աշխարհում տարածվել են 110 մլն օրինակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am