Երևանում «կտրած- ծակած վերքեր» ախտորոշմամբ երեք քաղաքացի են հոսպիտալացվել

12:34, 17 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 16-ին «կտրած- ծակած վերքեր» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել երեք քաղաքացի:  ՀՀ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները, կատարվում է նախաքննություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:


© 2009 ARMENPRESS.am