Տիգրան Բարսեղյանն օգնել է «Վարդար»-ին տանել հերթական հաղթանակը

19:26, 16 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի առաջնության 15-րդ տուրում երկրի գործող չեմպիոն «Վարդար»-ը արտագնա խաղում 5:2 հաշվով առավելության է հասել «Ռենովա»-ի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Վարդար»-ի կազմում խաղին հայտավորված չի եղել Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, իսկ կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը խաղադաշտ է դուրս եկել 67-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Վարդար»-ը 26 միավորով ընթանում է 2-րդ տեղում:


© 2009 ARMENPRESS.am