Բակո Սահակյանը Նիկոլայ Սարկիսովին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալը

14:57, 16 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս, բարերար Նիկոլայ Սարկիսովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող մի շարք հարցեր:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Նիկոլայ Սարկիսովին Արցախին մշտապես սատարելու, նրա շենացմանն ակտիվորեն մասնակցելու համար եւ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար նրան հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, որով նա պարգեւատրվել էր ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի:


© 2009 ARMENPRESS.am