Բրյուսելը Սերբիայից պարտավորեցնող փաստաթղթեր Է պահանջում Կոսովոյի վերաբերյալ

14:50, 16 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Սերբիայից իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթեր Է պահանջում Կոսովոյի անկախության հարցի վերաբերյալ, հակառակ դեպքում երկիրը չի կարողանա անդամակցել ԵՄ-ին: Այդ մասին նոյեմբերի 16-ին հայտնել Է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ ամփոփելով նոյեմբերի 15-ին Բրյուսելում անցկացված բանակցությունների արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Դուք պետք Է նորմալացնեք իրադրությունը, ասում են նրանք, դա կարելի Է մեկնաբանել ինչպես կամենաք, բայց դա այն Է, ինչին նրանք սպասում են: Դա Կոսովոյի ճանաչումը չԷ, դեռ ոչ ոք ուղղակիորեն այդպես չի ասում: Ասում են տողատակում, բայց ոչ ուղղակիորեն, սա այն Է, ինչը ես կարող եմ այժմ ձեզ ասել»,- հավելել Է Սերբիայի ղեկավարը:


© 2009 ARMENPRESS.am