Ադրբեջանում երկրակեղևի ցնցումները վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տան

11:26, 16 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 15-ին 5,7 և 3 մագնիտուդով  գրանցված երկրաշարժերը վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Աղդամի շրջանի գործադիր իշխանությունները հայտնել են, որ տներից բացի տուժել է նաև մեկ դպրոց: Ամենամեծ վնասը կրել է Չեմենլի գյուղը, որտեղ վնասվել է 36 տուն:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ:


© 2009 ARMENPRESS.am