Ժիտոմիրում բացվել է Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսը

19:41, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրինայի Ժիտոմիր քաղաքում բացվել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքաների ցուցահանդեսը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը: Ժիտոմիրի «Էրեբունի» հայկական համայնքի ղեկավար Վահե Պողոսյանը նշել է, որ ցուցահանդեսում երկայացված են աշխարհահռչակ ծովանկարչի քիչ հայտնի ստեղծագործությունները:

Ցուցահանդեսը ներկայացված Ժիտոմիրի շրջանի Օլժիչի անվան գիտական գրադարանում: Այն բաց կլինի այցելուների համար մինչև նոյեմբերի 30-ը:


© 2009 ARMENPRESS.am