Lamborghini-ն եզակի ավտոմեքենա Է նվիրել Հռոմի պապին

15:39, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքս դասի ավտոմեքենաների Lamborghini հայտնի մակնիշը թողարկել Է Huracan բացառիկ եւ միակ մոդելը եւ այն հանձնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Ինչպես նոյեմբերի 15-ին հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, ընծան մատուցվել Է ընկերության ղեկավարության հետ քահանայապետի ունկնդրության ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտում Է մամուլի ծառայությունը, ավտոմեքենան կվաճառվի Sotheby՚s տան աճուրդում, իսկ ստացված բոլոր միջոցները կհատկացվեն բարեգործական նպատակների: Մասնավորապես, պլանավորվում Է ֆինանսավորել մի շարք նախագծեր, որոնք ներառում են Իրաքի այն գոտիների վերականգնումը, որտեղ պատմականորեն քրիստոնյաներ են ապրել, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ այնտեղ:

Մյուս նախագիծը, որն իրագործվում Է «Ջովաննի 23-րդ պապի համայնք» ասոցիացիայի կողմից, օգնություն Է նախատեսում այն կանանց ու երեխաներին, որոնք մարմնավաճառության զոհեր են դարձել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am