Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 9397-ի

14:47, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արեւմտյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 9397-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել Էին 445 զոհվածների եւ 7,1 հազար տուժածների մասին:

Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 12-ի երեկոյան Իրանի եւ Իրաքի սահմանում մեկը մյուսի հետեւից երկու հզոր ստորգետնյա ցնցում Է տեղի ունեցել 7,2 եւ 7,3 մագնիտուդով: Գրանցվել են մինչեւ 4,9 մագնիտուդով տասնյակ հետցնցումներ: Իրաքի առողջապահության նախարարությունը հայտնել Է յոթ զոհվածների եւ ավելի քան 530 տուժածների մասին:

Երկրաշարժն զգացվել Է հանրապետության յոթ նահանգներում, որոնցում այս կամ այն չափով տուժել են 1650 քաղաքներ ու բնակավայրեր: Ամբողջովին ավերվել Է 12 հազար տուն, եւս նույնքանն զգալի վնասվածքներ են ստացել:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նոյեմբերի 14-ին այցելել Է Քերմանշահ արեւմտյան նահանգ, որն առավել մեծ չափով Է տուժել երկրաշարժից: Ինչպես հայտարարել Է նախագահը, «կառավարությունը եւ զինված ուժերն իրենց բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները գործի կդնեն տարածաշրջանի բնակչությանն օգնություն ցուցաբերելու եւ բնականոն կյանքին բնակիչների վերադարձին օժանդակելու համար», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am