Սինգապուրի մետրոյում ավելի քան 20 մարդ Է տուժել գնացքների բախումից

10:56, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի մետրոյում ավելի քան 20 մարդ Է տուժել գնացքների բախումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 15-ին հայտնել Է Channel News Asia հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ գնացքներից մեկը բախվել Է կանգնած շարժակազմին: Ընդամենը միջադեպի հետեւանքով 23 մարդ Է տուժել:

«Սինգապուրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը իրազեկված Է Joo Koon կայարանի մերձակայքում տեղական ժամանակով ժամը 08.33-ին (Երեւանի ժամանակով ժամը 02:33-ին) տեղի ունեցած միջադեպի մասին: Ծառայությունն զբաղվում Է տուժած ուղեւորներով, 23 մարդ հոսպիտալացված Է: Նրանց մեծամասնությունն աննշան վնասվածքներ Է ստացել»,- ասված Է Twitter-ի միկրոբլոգում ծառայության զետեղած հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտնել Է Սինգապուրի մետրոպոլիտենը, վթարը տեղի Է ունեցել «սխալի» պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am