Ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը ոչ-ոքի խաղաց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ  

10:36, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի Մ19 տարեկանների թիմը ոչ-ոքի է խաղացել Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի Մ19 տարեկանների 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում Հայաստանի թիմը մրցեց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով: Հայաստանի թիմի կազմում աչքի ընկան Հովհաննես Հարությունյանը և Վահան Բիչախչյանը:

Հայաստանի թիմը իր ենթախմբում հավաքեց միայն 2 միավոր և գրավեց միայն երրորդ տեղը: Այս ենթախմբի հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Շոտլանդիան և Չեխիան:


© 2009 ARMENPRESS.am