Ջիգարխանյանի կնոջ բնակարանում խուզարկություններ են կատարվել

09:55, 15 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խուզարկություններ են կատարվել Արմեն Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի եւ նրա պաշտոնական ներկայացուցչի բնակարաններում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դերասանի կնոջ ներկայացուցիչն ինքը՝ Իրինա Մազուրը:

«Խուզարկություններ են կատարվել… (Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա) Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի բնակարանում, առգրավվել են Արմեն Ջիգարխանյանի արտասահմանյան անձնագիրը եւ նրա բժշկական փաստաթղթերը, ինչպես նաեւ համերգների եւ ներկայացումների՝ Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի տեսագրությունները»,- ասել Է Մազուրը:

Նա նաեւ հավելել Է, որ խուզարկության ժամանակ իրենից առգրավվել Է Ջիգարխանյանի կտակը, որը նրա կինն իրեն պահ Էր տվել, երբ մեկնել Էր Վրաստան: «Խուզարկության ժամանակ ինձնից առգրավել են լիազորագիրը, ինչը Ցիմբալյուկ Ռոմանովսկայային զրկում Է պաշտպանության իրավունքից»,- հայտնել Է Մազուրը՝ հավելելով, որ խուզարկություններն, իր կարծիքով՝ կարող են կապված լինել ժառանգության համար պայքարի հետ:

Իրավապահ մարմինների պաշտոնական մեկնաբանությունը ՌԻԱ Նովոստին առայժմ չունի:

Լուսանկարը` ՏԱՍՍ-ի

© 2009 ARMENPRESS.am