Ոստիկանները բերման են ենթարկել խուլիգանության համար հետախուզվող անձին

21:55, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 13-ին, ժամը 11.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 50/1 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Կարեն Ղ.-ն, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 2-րդ մասի մեղադրանքով:


© 2009 ARMENPRESS.am