ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների նոյեմբերի 13-ի ամփոփագիրը

21:46, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների նոյեմբերի 13-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ
«նոյեմբերի 13-ին, ժամը 8.10-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի և Մ.Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 15-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 13-ին, ժամը 14.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել 39-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 13-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 13-ին, ժամը 7.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին բախվել է ձիու և դուրս գալով երթևեկելի գոտուց` գլխիվայր շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 14-ին, ժամը 00.02-ին սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի ստորին 3-ականի փակ կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է դիմել 65-ամյա մի կին:
Պարզվել է, որ նոյեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 108-րդ կմ-ին` Հաղարծին գյուղում, իրար են բախվել «Օպել Աստրա» և «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի Պաջեռո Իո»-ի ուղևորուհին ստացել է վնասվածք և նոյեմբերի 13-ին դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Նոյեմբերի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Դիլիջանի Շահումյան փողոցում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին գլխով հարվածելով աջ կողային ապակուն` ստացել էր վնասվածք և նոյեմբերի 13-ին տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն»:


© 2009 ARMENPRESS.am