Մուտկոն բացառել է մինչ ԱԱ-2018-ը Ռուսաստանի և Սիրիայի հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

21:39, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ փոխվարչապետ, Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Վիտալի Մուտկոն տեղեկացրել է, որ Սիրիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ցանկանում է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նա ընդգծել է, որ ներկա փուլում խաղի անցկացումն անհնար է:

«Սիրիացիները ցանկանում էին մեզ հետ խաղալ, սակայն դա հնարավոր չէ: Մենք ծրագրում ենք գարնանը խաղեր անցկացնել բրազիլացիների և ֆրանսիացիների հետ, չվիրավորելով սիրիացիներին՝ օրացույցով հնարավոր չէ»,- ասել է Մուտկոն:       

 


© 2009 ARMENPRESS.am