Մեկ օրում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10- ը

21:13, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 13-ից 14-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։ 
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։ 
Բացահայտվել է գողության 12, խարդախության 6, յուրացման 3, կաշառակերության 2 և շորթման 1 դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք: 
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am