ՀՀ փոխոստիկանապետն ընդունել է ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատուին

21:04, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության հարցերով պատասխանատու Ինոք Փեննի-Լայի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, շնորհավորելով Ինոք Փեննի-Լային Հայաստանում պաշտոնավարելու կապակցությամբ՝ Սամվել Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ կազմակերպության հետ հետագա համագործակցությունը ևս կլինի արդյունավետ ու գործընկերային:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փեննի-Լայը իր հերթին պատրաստակամություն է հայտնել խորացնել փոխգործակցությունը անվտանգության հարցերում: 
Հանդիպմանը կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am