Քաղաքապետարանը Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ ավտոբուսային զբոսանք է կազմակերպել

20:28, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ զբոսանք է կազմակերպել «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝  ներքո «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի շահառուների համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են բազմապիսի սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը  կազմակերպվել էր այսօր՝ Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ: Քաղաքապետարանի տուրիզմի բաժինը օրվա «Առողջ ապագան մեր իրավունքն է» խորագրի ներքո «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի շահառուների համար կազմակերպել է զբոսանք «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով:

Նշենք, որ շաքարային դիաբետի միջազգային օրվա նպատակն է կենտրոնացնել համաշխարհային պայքարը այս հիվանդության դեմ, մասնավորապես՝ հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել դիաբետի վաղ հայտնաբերմանը և տալ հանրամատչելի հմտություններ՝ խուսափելու դիաբետի հետագա բարդություններից»:


© 2009 ARMENPRESS.am