Իտալիայի և Անգլիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն

20:01, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է Անգլիայի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ անգլիացիների և իտալացիների միջև խաղը տեղի կունենա 2018 թվականի մարտի 27-ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Իտալիայի հավաքականը 1958 թվականից հետո առաջին անգամ հանդես չի գալու Աշխարհի առաջնությունում. «սկուադրա աձուրա»-ն անցումային խաղերում զիջել է Շվեդիայի հավաքականին:

Ինչպես ընդգծում է Football Italia-ն, որոշ երկրպագուներ կոչ են անում դարպասապահ ջանլուիջի Բուֆոնին անգլիացիների դեմ անցկացնել հրաժեշտի հանդիպումը: 39-ամյա դարպասապահը մտադիր էր հավաքականում կարիերան ավարտել Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո: 


© 2009 ARMENPRESS.am