Freedom House-ը հրապարակել է համացանցում ազատության նոր ինդեքսը. Հայաստանը մասնակի ազատ երկրների շարքում է

18:20, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականին «Freedom on Net» («Ազատությունը համացանցում») ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներառվել է մասնակի ազատ երկրների շարքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանը նոր ինդեքսում հետընթաց է գրանցել ընդամենը երկու միավորով՝ նախորդ տարվա 30 միավորի փոխարեն ունենալով 32 միավոր:

Լավագույն ցուցանիշներով առաջին երեք հորիզոնականում են Էստոնիան, Իսլանդիան և Կանադան: Վատագույն ցուցանիշներն են գրանցել Իրանը, Եթովպիան, Սիրիան ու Չինաստանը:

Ադրբեջանը 58 միավորով ցուցակում եզրափակում է մասնակի ազատ երկրների շարքը: Թուրքիան և Ռուսաստանը 66 միավորով գտնվում են անազատ համացանց ունեցող երկրների շարքում:


© 2009 ARMENPRESS.am