Լավրովը հայտնել է հաջորդ շաբաթվա սկզբին Երեւան և Բաքու այցելելու մտադրության մասին

18:06, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել Է, որ հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր Է այցելել Հայաստան եւ Ադրբեջան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցերը Երեւան եւ Բաքու: Նախեւառաջ այդ այցերը նվիրված են ՌԴ-Հայաստան, ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին»,-ասել Է նախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Օրակարգը ներառելու Է այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, դրանք հարուստ են ու հագեցած: Խոսելու ենք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ ջանալու ենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից (հոկտեմբերի 16-ին Ժնեւում) հետո»,-նշել Է Լավրովը:


© 2009 ARMENPRESS.am