Բիլ Գեյթսը հող Է գնել «խելացի» քաղաքի համար

17:14, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ի հիմնադիրներից մեկը եւ մոլորակի ամենահարուստ մարդը՝ Բիլ Գեյթսը, 80 միլիոն դոլար Է ներդրել Արիզոնայի նահանգում հող գնելու համար: Ինչպես հաղորդել Է Sky News-ը, այնտեղ պլանավորում են կառուցել Բելմոնտ «խելացի» քաղաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ենթադրվում Է, որ այդ տարածքը կզբաղեցվի առեւտրական հրապարակներով եւ գրասենյակային շենքերով, ինչպես նաեւ բնակելի կառուցապատումներով եւ ուսումնական հաստատաություններով: Նաեւ Բելմոնտը կստանա առաջավոր հաղորդակցական եւ ենթակառուցվածքային հանգույցներ, որոնք թույլ կտան ծավալել մեծ արագության թվային ցանցեր, տվյալների մշակման կենտրոններ եւ լոգիստիկ ավտոմատ հանգույցներ: Շինարարության ժամկետներն առայժմ որոշված չեն:

Այս պահին Գեյթսի կարողությունը գնահատվում Է 87,5 միլիարդ դոլար:


© 2009 ARMENPRESS.am