BMW-ն ցուցադրել Է առանց կտուրի i8-ի հավաքումը

15:50, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BMW ընկերությունը հրապարակել Է տեսահոլովակ, որտեղ մասնակի ցուցադրված Է i8 հիբրիդային մարզական քառի բաց վերափոխակի արտադրության գործընթացը: Մոդելի դեբյուտը կկայանա Լոս Անջելեսի ավտոսալոնում:

Ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 1-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսանյութում ցուցադրված Է, որ մոդելը համալրում են փափուկ կտուրով: Ըստ որում Գերմանիայի ավտոարտադրողը ոչ մի տեղեկատվություն չի հայտնել թափքածածկի ծալման մեխանիզմի մասին:

Կոշտ թափքածածկով BMW i8-ը հանդերձվում Է 231 ձիաուժ հզորությամբ մեկուկեսլիտրանոց տուրբաշարժիչով, Էլեկտրական շարժիչով, որը տալիս Է 131 ձիաուժ, մարտկոցների լրակազմով եւ վեցդիապազոնանոց ավտոմատ փոխանցատուփով: Տեղից մինչեւ ժամում 100 կիլոմետր թափառքի հասնում Է 4,4 վայրկյանում: Մոդելի առավելագույն արագությունը կազմում Է ժամում 250 կիլոմետր:


© 2009 ARMENPRESS.am