Amazon-ը սերիալ կնկարահանի «Մատանիների տիրակալը» եռերգության մոտիվներով

15:47, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon ամերիկյան կորպորացիան բրիտանացի գրող Ջ.Ռ.Ռ. Թոլքինի (1892-1973 թթ.) «Մատանիների տիրակալը» եռերգության մոտիվներով սերիալ նկարահանելու իրավունք Է ձեռք բերել: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը նոյեմբերի 13-ին հրապարակվել Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մատանիների տիրակալը» մշակութային ֆենոմեն Է, որը գրքերի եւ Էկրանավորումների շնորհիվ տիրել Է մի քանի սերունդների երկրպագուների երեւակայությանը»,-մամուլի տեղեկագրում մեջբերված Է Amazon Studios-ի սցենարների բաժնի ղեկավարի խոսքը:

-Դա գրավիչ համատեղ աշխատանք Է լինելու հեռուստասերիալի վրա, եւ մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք եռերգության երկրպագուներին նոր Էպիկական ճանապարհորդության ուղարկել Միջերկրական ծովով»: Հրապարակված տեղեկատվության համաձայն, նախագծով զբաղվելու Է Amazon Studios-ը՝ մի քանի ընկերությունների հետ համագործակցությամբ, որոնց թվում են՝ HarperCollins-ն ու New Line Cinema-ն՝ հանդիսանալով Warner Bros. Entertainment կինոստուդիայի բաղկացուցիչ մասը:

Նշվում Է, որ սերիալում կհայտնվեն նոր սյուժետային գծեր, որոնք նախորդում են եռերգության առաջին՝ «Մատանու եղբայրություն» գրքում նկարագրված իրադարձություններին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am