Վան Գոգի կտավը 81,3 մլն դոլարով վաճառվել Է ԱՄՆ-ի աճուրդում

11:17, 14 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի (1853 - 1890 ) «Հերկած դաշտ եւ մաճկալ» (Laboureur dans un champ, 1889) նկարը նոյեմբերի 13-ին Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է 81,3 միլիոն դոլարով: Այս մասին հայտնել են Christie՚s աճուրդային տան ներկայացուցիչները, որը կազմակերպել Էր աճուրդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կտավի գնահատման արժեքը կազմում Էր ավելի քան 50 միլիոն դոլար: Նկարը, որում տեսարան Է պատկերված Ֆրանսիայում բուժարանի պատուհանից, որտեղ Վան Գոգը գտնվում Էր իր կյանքի վերջին տարիներին, արդի արվեստի հեղինակների եւ իմպրեսիոնիստների ստեղծագործությունների աճուրդի գլխավոր լոտն Էր, որոնք պահվում Էին մասնավոր հավաքածուում: Աճուրդն ուղիղ եթերում հեռարձակվել Է Christie՚s-ի կայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am