Լոնդոնը մտադիր Է Brexit-ից հետո անցումային շրջանի պայմանները համաձայնեցնել մի քանի ամսում

17:42, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան հույս ունի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում Եվրամիության հետ համաձայնեցնել Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանները: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը:

«Մենք հուսով ենք, որ կկարողանանք առաջիկա մի քանի ամսվա ընթացքում համաձայնեցնել այն բանի հիմնական սկզբունքները, թե ինչպիսին կլինի իրագործման ժամանակաշրջանը»,-նրա խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:

Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին Լոնդոնի ժամանակով ժամը 23:00-ին կամ կենտրոնաեվրոպական ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am