iPhone X-ի տերերը նոր թերություն են նկատել

14:48, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone X-ի տերերն սկսել են գանգատվել սմարթֆոնի խոսակցական դինամիկի ճայթյունից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է 9to5mac-ը:

Օգտատերերի խսքով՝ ձայնի բարձր ուժգնության հնչյուն վերարտադրելու եւ զանգերի դեպքում խոսակցական դինամիկն սկսում Է ճայթել: Ապարատի այլ տերեր հավատացնում են, որ խնդիրը ծագում Է նույնիսկ ձայնի բարձրության 50 տոկոսից ցածր մակարդակի դեպքում:

«Ես ինձ չափից դուրս մանրախնդիր չեմ համարում, եւ, այո, սովորաբար ես AirPods կամ զանազան անհաղորդալար սյունակներ եմ օգտագործում, բայց բանը դա չԷ: 1100-դոլարանոց հեռախոսը պետք Է կատարյալ լինի,- գրում Է խնդրի հանդիպած օգտատեր Reddit-ը:- Ես արդեն իմ առաջին iPhone X-ը փոխել եմ նորով, եւ խնդիրը պահպանվել Է»:


© 2009 ARMENPRESS.am