ԱՄՆ-ում Dream Chaser տիեզերանավի հաջող փորձարկումներ են կատարել

13:34, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Sierra Nevada մասնավոր կորպորացիան նոյեմբերի 12-ին հայտնել Է իր Dream Chaser բազմակի օգտագործման տիեզերանավի հաջող թռիչքային փորձարկումներ անցկացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Sierra Nevada-ն հպարտությամբ հայտարարում Է, որ Dream Chase տիեզերանավը հաջողությամբ Է անցել փորձարկումներն ազատ թռիչքի ռեժիմով»,- նշված Է Twitter-ում ընկերության զետեղած հաղորդագրության մեջ:

Sierra Nevada-ն Dream Chaser-ը կառուցում Է արդեն ավելի քան տասը տարի՝ ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) հետ համագործակցությամբ, որը նավի մշակման համար տրամադրել Է ավելի քան 125 միլիոն դոլար:

Dream Chaser-ի ստեղծման համար նախատիպ Է ծառայել խորհրդային ԲՕՌ-4 անօդաչու ուղեծրային հրթիռասավառնակը: Բացի բեռներից, Dream Chaser-ը կկարողանա երկրաշուրջ ցածր ուղեծիր հասցնել մինչեւ յոթ մարդ թվով անձնակազմ: Բազմակի օգտագործման այդ տիեզերանավն ունի թեւեր եւ կարող Է վայրԷջք կատարել սովորական թրիչքավայրԷջքային գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am