Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 328-ի
12:59, 13 Նոյեմբեր, 2017Մինչ այդ հաղորդվել Էր ավելի քան 200 զոհվածների եւ ավելի քան 2,5 հազար տուժածների մասին:
Ավելի վաղ Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել Է զինվորականներին՝ օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետեւանքով տուժածներին եւ օժանդակել դրա հետեւանքների վերացմանը:
Ինչպես նոյեմբերի 13-ին հայտնել Է «Ռուդաու» հեռուստաալիքը, Իրաքի առնվազն յոթ քաղաքացիներ են զոհվել նոյեմբերի 12-ին այդ երկրի եւ Իրանի սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Հոսպիտալացվել Է ավելի քան 300 մարդ:
Զոհերի թվում են՝ Իրաքյան Քրդստանի Դարբանդիհան, Գարմիան եւ Սուլեյմանիա քաղաքների բնակիչներ: Ընդամենը տարածաշրջանի հիվանդոնոցներ Է տեղափոխվել 321 մարդ:
Դաբանդիհանի քաղաքագլուխը հայտնել Է մի քանի տների փլվելու մասին. փլատակներում կարող են մարդիկ լինել:
Երկրաշարժից տուժել Է Դարբանդիհանի ամբարտակը, որը գտնվում Է Տիգրիս գետի վտակի վրա Սուլեյմանիայի նահանգում: Հիդրոտեխնիկական կառույցին աննշան վնաս Է պատճառվել, տեղի բնակիչների համար վտանգ չկա:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Իրանի Սարպոլ Է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am