Գրիգոր Մխիթարյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն  

11:07, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Մխիթարյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սոչիում կայացած մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը եզրափակչում 7:0 հաշվով գերազանցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Մուխամետալ Երգիշևին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ`Վաչիկ Վարդանյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:


© 2009 ARMENPRESS.am